Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աթամբաևը տեղափոխվեց ՆԳՆ քննչական գլխավոր վարչություն

21:05, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Աթամբաևը տեղափոխվեց ՆԳՆ քննչական գլխավոր վարչություն

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, ով ժամեր առաջ հանձնվել էր իշխանություններին, տեղափոխվեց ՆԳՆ քննչական գլխավոր վարչություն, փոխանցում է Sputnik Кыргызстан-ը:

Նշվում է, որ Աթամբաևի շուրջ հազար կողմնակիցներ Կոյ Տաշ գյուղում գտնվող նրա կեցավայրից ուղևորվում են Բիշքեկ:

Հիշեցնենք՝ նախկին նախագահին ձերբակալելու պատճառ էր դարձել այն, որ երեք անգամ չէր ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին:

5651 | 0
Facebook