Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել

18:00, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան նոր գրառումը. «Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է:

Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավալյալ ջրառ իրականացնել Սևանից:

Եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել:

Ի դեպ, Սևանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»:

6572 | 0
Facebook