Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը և Ճապոնիան կանցկացնեն ռազմավարական երկխոսություն

22:15, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Չինաստանը և Ճապոնիան կանցկացնեն ռազմավարական երկխոսություն

Օգոստոսի 10-ին Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յույչենը և նրա ճապոնացի գործընկեր Տակեո Աքիբան կանցկացնեն երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության նոր փուլ, որը առաջինն է յոթ տարվա ընդմիջումից հետո: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չուինինը:

«Երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, Չինաստանի արտգործնախարար Լե Յույչենը օգոստոսի 10-ին Ճապոնիայում կմասնակցի ռազմավարական երկխոսության նոր փուլին», - ասվում է հայտարարության մեջ:
     «Կողմերը կանցկացնեն մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի վերաբերյալ»,- շեշտել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

3407 | 0
Facebook