Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վուլվերհեմփթոն»-ի յուրօրինակ ուղեցույցը՝ Երևան ժամանած երկրպագուների համար

16:15, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
«Վուլվերհեմփթոն»-ի յուրօրինակ ուղեցույցը՝ Երևան ժամանած երկրպագուների համար

Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալի «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» հանդիպմանն ընդառաջ անգլիական ակումբի պաշտոնական կայքը յուրօրինակ ուղեցույց է պատրաստել՝ Երևան ժամանած երկրպագուների համար, որտեղ նշվում է՝ ինչպես հասնել մարզադաշտ և ինչ ուտել Երևանում:

Ինչպե՞ս հասնել մարզադաշտ

««Զվարթնոց» օդանավակայանը տեղակայված է Երևանից 14 կմ հեռավորության վրա։ Մեքենայով մարզադաշտ հասնելու համար կպահանջվի 20 րոպե։ Օդանավակայանից մարզադաշտ կարելի է հասնել կամ տաքսիով, կամ ավտոբուսով։ Երկրպագուները կարող են քաղաք հասնել Airport Express-ով, այն 30-40 րոպեում հասնում է «Երիտասարդական» մետրոյի կայարանի մոտ, դրանք շարժվում են ամեն 30 րոպեն մեկ, տոմսն արժե 300 դրամ»։
     Ի՞նչ ուտել Երևանում

Անգլիական ակումբի պաշտոնական կայքում նշվում են հայկական ավանդական ուտեստների անվանումները և դրանց մոտավոր բաղադրությունը:

Բաստուրմա՝ բարակ կտրատրած, համեմված տավարի միս

Խորոված՝ խորոված միս՝ մարինացված ու փայտի կրակի վրա տապակված

Խաշլամա՝ դանդաղ եփված գառան կամ տավարի միս՝ բանջարեղենով

Լավաշ՝ հայկական ավանդական հաց

Դոլմա՝ Փաթաթված խաղողի տերև, որի մեջ լցված են միս ու բրինձ

Գաթա՝հայկական քաղցր հաց, որը մատուցվում է որպես աղանդեր՝ թեյի կամ սուրճի հետ

Չուրչխելա (հայկական սնիկերս)՝ թելի վրա անցկացրած ընկույզ՝ թաթախված մրգահյութերի մեջ ու չորացրած։

7571 | 0
Facebook