Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևը պարտք չունի ԱՊՀ-ի նկատմամբ․ Ուկրաինայի ԱԳՆ

17:20, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Կիևը պարտք չունի ԱՊՀ-ի նկատմամբ․ Ուկրաինայի ԱԳՆ

Կիևը հայտարարել է, որ Ուկրաինան որևէ պարտք չունի ԱՊՀ երկրների նկատմամբ, և այդ կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը պարզապես մանիպուլյացիա է:

Այս մասին «Укринформ» -ին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Վասիլիյ Բոդնարը՝ մեկնաբանելով ռուսական ԶԼՄ-ների նախօրեին շրջանառվող տեղեկատվությունը, ըստ որի՝ Ուկրաինայի պարտքը ԱՊՀ-ին գերազանցել է 300 միլիոն ռուբլին:
     «Կրեմլը, ոչ մի կերպ չի հրաժարվում Ուկրաինային իր վերահսկողությանը վերադարձնելու փորձերից, այդ թվում՝ ԱՊՀ-ի միջոցով: Ուկրաինան երբեք չի եղել այս կառույցի անդամ, քանի որ չի ստորագրել ԱՊՀ կանոնադրությունը: Մենք հիմնադիր պետություն ենք և անդամ երկիր, ժամանակին մեր անդամակցությունը իմաստ ուներ, բայց արդեն վեց տարի Ուկրաինան չի ստորագրում ոչ մի փաստաթուղթ, որն ընդունվում է ԱՊՀ ղեկավարների կողմից», -ասել է Բոդնարը:

3765 | 0
Facebook