Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պակիստանը դադարեցրել է երկաթուղային կապը Հնդկաստանի հետ

23:00, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Պակիստանը դադարեցրել է երկաթուղային կապը Հնդկաստանի հետ

Պակիստանը դադարեցրել է Հնդկաստանի հետ երկաթուղային կապը, որի պատճառը երկու պետությունների միջև հարաբերությունների վատթարացումն է։ Այս մասին հայտարարել է Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդը:

«Քանի դեռ ես երկաթուղային տրանսպորտի նախարարի պաշտոնում եմ, «էքսպրես գնացքները» (Samjhauta Express-ը միակ գնացքն էր, որը Պակիստանից ուղևորվում էր դեպի Հնդկաստան) այլևս չի գնա»,- ասել է նախարարը:
     «Հաջորդ երեք-չորս ամիսները շատ կարևոր են, քանի որ կարող է պատերազմ սկսվել, բայց մենք դա չենք ցանկանում»,- ավելացրել է նա՝ մեկնաբանելով իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի միջև:
     Samjhauta Express-ը միակ գնացքն էր, որը շաբաթական երկու անգամ ուղևորվում էր Լահորից դեպի Նյու Դելի: Գնացքի առաջին երթուղին իրականացվել է 1976 թվականին:
     Ավելի վաղ, Պակիստանի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել էր Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման ու երկկողմ առևտրի դադարեցման մասին:

4045 | 0
Facebook