Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը գումար հատկացրեց Գյումրու ավտոմաքսատան կառուցման սկզբնական փուլի համար

14:15, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Կառավարությունը գումար հատկացրեց Գյումրու ավտոմաքսատան կառուցման սկզբնական փուլի համար

Կառավարությունը, օգոստոսի 8-ի նիստում, 966.5 միլիոն դրամ հատկացրեց ՊԵԿ-ին: Այն ուղղվելու է Գյումրու ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական վայր/սպասարկման կենտրոնի կառուցման ծրագրի իրագործմանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի, ՀՀ կառավարության նիստում, որոշվել էր ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման համար գումար հատկացնել: Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են, որի մեջ ներառված են տարածքի ուղղաձիգ հատակագծումը, ասֆալտբետոնե, երկաթբետոնե, հարտակների և ճանապարհների հիմքերի պատրաստման և դրանց կատարման աշխատանքները, միջբակային ինժիներական կոմունիկացիաների մոնտաժման աշխատանքները: Վերոնշյալ 966.5 մլն դրամը տրամադրվեց ծրագրի սկզբնական փուլի համար իրագործման նպատակով՝ պայմանով, որ հաստատված և փորձաքննություն անցած ամփոփ նախագծանախահաշվային փաստաթղթերը կներկայացվեն ՀՀ կառավարություն:

Վարչապետը հրահանգեց ծրագիրն իրագործելիս ուշադիր լինել` «աչքը շինելու փոխարեն ունքը չհանելու համար»:

5641 | 0
Facebook