Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը հաստատեց 2008թ. Մարտի 1-ի դեպքերից  տուժած անձանց ֆինանսական աջակցության  չափերը 

12:45, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Կառավարությունը հաստատեց 2008թ. Մարտի 1-ի դեպքերից  տուժած անձանց ֆինանսական աջակցության  չափերը 

ՀՀ կառավարությունը օգօոստոսի 8-ի նիստում սահմանեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ֆինանսական աջակցության չափերը: Ըստ այդմ՝ զոհված անձի իրավահաջորդին պետբյուջեից կտրամադրվի 30 մլն, առողջությանը ծանր վնաս հասցված անձին` 15 միլիոն, առողջությանը միջին վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ:

Վարչապետ Ն. Փաշինյանն ասաց. «Սրանով կյանքի գին չի որոշվում, ընդամենը ձևակերպվում է որպես աջակցություն: Նուրբ իրավիճակում ենք: Մենք չենք փոխհատուցում, մենք աջակցություն ենք տրամադրում: Կարևորը ճիշտ բալանսավորված որոշում կայացնելն է»,-նշեց գործադիրի ղեկավարը:

5205 | 1
Facebook