Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները. ՔԿ

11:40, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները. ՔԿ

2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի բաժին

8189 | 0
Facebook