Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրիմը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը

14:25, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Ղրիմը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը այն մասին, թե նա չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, հիասթափեցնող է և խոսում է Ուկրաինայի հետ «սիրախաղի» մասին, հայտարարել է թերակղզու պատգամավոր Վլադիսլավ Գանժարան:

Թուրքիայի առաջնորդն Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը»:

«Էրդողանի հայտարարության մեջ մենք տեսնում ենք Թուրքիայի երկակի ստանդարտների քաղաքականությունը», - պատասխանել է Գանժարան РИА «Новости» -ին:
     Նրա կարծիքով, եթե Անկարան հավակնում է լինել Մոսկվայի ռազմավարական գործընկերը, ապա պետք է հասկանա, որ Ղրիմը Ռուսաստանի անբաժանելի մասն է:

7522 | 1
Facebook