Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետդուման կուսումնասիրի Ռուսաստանի ներքին գործերին միջամտությունները

13:35, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Պետդուման կուսումնասիրի Ռուսաստանի ներքին գործերին միջամտությունները

Պետդուման խորհրդարանական հետաքննություն կանցկացնի Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության մասով. լրագրողներին հայտնել է «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Իսաևը:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը կքննի ԱՄՆ և Գերմանիայի ղեկավարության տվյալները, թե ինչպես իրենց դիվանագիտական անձնակազմը և ԶԼՄ-ները խառնվում են Ռուսաստանի ներքին գործերին, երբ լուսաբանում են Մոսկվայում չհամաձայնեցված հավաքները:
     Կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովը օգոստոսի 19-ին առաջարկել էր անցկացնել Պետդումայի խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կկազմվի աշխատանքային խումբ՝ Ռուսաստանում քաղաքական իրավիճակի վրա արտաքին ճնշման փաստերի ուսումնասիրության համար:
     Ըստ նրա, Պետդումայի Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն արդեն իսկ տեղեկատվություն է հայցել իրավապահ մարմիններից և ՌԴ ԱԳՆ-ից, որոնք հաստատում են Ռուսաստանի ներքին գործերին միջամտության փաստը:

3340 | 0
Facebook