Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

10:00, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել. «Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Մասնավորապես՝

Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 %ով,
     Չինաստանից ժամանածներինը՝ 53.5%-ով,
     Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9%-ով,
     Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30%-ով,
     ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7%-ով,
     Հունաստանից ժամանածներինը՝ 29%-ով,
     Իտալիայից ժամանածներինը՝ 24.4%-ով,
     Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9%-ով,
     Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2%-ով,
     Ռուսաստանից ժամանածներինը՝ 19%-ով
     Շվեդիայից ժամանածներինը՝ 19%-ով,
     ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15%-ով,
     Ֆրանսիայից ժամանածներինը 13%-ով:

Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8% աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի, նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել: Նաև ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարևոր է պատշաճ ծառայություններ մատուցելն զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից և բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում»:

5729 | 0
Facebook