Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձի հետևում Բոլթոնն է կանգնած

15:20, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ.
Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձի հետևում Բոլթոնն է կանգնած

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատմել է, թե ով է 2018 թվականին իր դեմ մահափորձ պատվիրել: Այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Նրա խոսքով, ներկայումս նա չի կարող մեղադրել ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփին:
     «Ես այսօր կարող եմ ասել, որ ունեմ ապացույցներ, որ մահափորձը կատարվել է Սպիտակ տնից և Ջոն Բոլթոնի հրամանով», -ասաց Մադուրոն: Նա նաև նշել է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ունի հանցավոր մտածողություն և մարդասպանի մտածելակերպ:
     Ավելի վաղ, Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշամը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները քննարկում են Վենեսուելայի տարածքում իրավիճակի կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները:

3480 | 0
Facebook