Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը հայտնել է, թե ինչ կքննարկի Զելենսկու հետ

13:10, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ.
Էրդողանը հայտնել է, թե ինչ կքննարկի Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Անկարայում ուղիղ բանակցություններից հետո կմասնակցեն Ստամբուլում կայանալիք ուկրաինա-թուրքական բիզնես ֆորումին: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թվականի օգոստոսի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա՝ Թուրքիայի նախագահի հրավերով:
     «Այցի ընթացքում կկայանան բանակցություններ Թուրքիայի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, կվերանայվեն դրանց բոլոր կողմերը, կքննարկվեն համագործակցության բարելավման վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունները: Բացի երկկողմ հարաբերություններից, ակնկալվում է կարծիքների փոխանակում տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, ներառյալ՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:

3677 | 0
Facebook