Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված է 5 գետ». Էրիկ Գրիգորյան

21:10, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ.
«Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված է 5 գետ». Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սևանա լիճ թափվող գետերի մոնիթորինգ, Հուլիս 2019թ.

Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում:

Սևանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի գետերը:

Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաև գյուղատնտեսական հոսքաջրերը:

Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն»։

3108 | 0
Facebook