Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնը պատրաստ է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի վերաբերյալ նոր գործարքի պայմանները. Reuters

20:10, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ.
Լոնդոնը պատրաստ է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի վերաբերյալ նոր գործարքի պայմանները. Reuters

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է Եվրոմիության հետ բանակցություններ վարելու Brexit-ի նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետում գտնվող իր աղբյուրին:
     «Մենք ցանկանում ենք գործարք կնքել: Շատ ցավալի է, որ նրանք չեն ցանկանում բանակցել մեզ հետ: Այն փաստը, որ պայմանագիրը երեք անգամ մերժվել է ձայների մեծամասնությամբ, նշանակում է, որ եթե [նոր] գործարքը կնքվի, ապա նրանք պետք է պատրաստ լինեն վերանայել [հին գործարքը]: Մենք պատրաստ ենք և ցանկանում ենք դա անել»,- հավելել է աղբյուրը:

Daily Telegraph և The Guardian պարբերականները՝ վկայակոչելով ԵՄ-ում իրենց դիվանագետներին, նախկինում հայտնել էին, որ Բրյուսելը Brexit-ի անցկացումն առանց համաձայնագրի համարում է «Մեծ Բրիտանիայի կառավարության գլխավոր սցենարը»:

3222 | 0
Facebook