Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պանամայում քրեական գործ է հարուցվել Պորոշենկոյի դեմ

13:10, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ.
Պանամայում քրեական գործ է հարուցվել Պորոշենկոյի դեմ

Պանամայի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Ուկրաինայի նախկին նախագահի կողմից փողերի լվացման հոդվածով, Telegram-ի իր ալիքում հայտնել է Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ, փաստաբան Անդրեյ Պորտնովը:
     Ըստ նրա, սկզբում պանամական իշխանությունները ստուգել են բոլոր տեղեկությունները՝ Պանամայում Պորոշենկոյի և նրա շրջապատի «հանցավոր եկամուտները, ակտիվները և ունեցվածքը», որոնք չեն մուտքագրվել Ուկրաինայի բյուջե և «լվացման» միջոցով հափշտակվել են:
     Այնուհետև Պորտնովը համագործակցել է պանամացի փաստաբանի հետ, որից հետո հարուցվել է քրեական գործ:
     Պորտնովը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը միջնորդություն կներկայացնի տարբեր երկրներում նախկին նախագահի հաշիվների և ակտիվների առգրավման վերաբերյալ:

4445 | 0
Facebook