Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առողջապահական համակարգում դեռ կան պաշտոնյաներ, որոնք իրենց տեղում չեն, բայց իրենց տեղը բոլորս գիտենք». Վահե Տեր-Մինասյան

23:25, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
«Առողջապահական համակարգում դեռ կան պաշտոնյաներ, որոնք իրենց տեղում չեն, բայց իրենց տեղը բոլորս գիտենք». Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի բարեկամներ,
     այսօր լրատվամիջոցներից տեղեկացանք ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին աշխատանքից ազատելու մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ լրատվամիջոցներ ստեղծված իրավիճակը կապում են այդ թվում իմ անվան ու գործունեության հետ, և ստանում են մեկնաբանելու առաջարկներ, ուզում եմ նշել, որ իմ ամբողջ կյանքի գործը եղել է և կմնա մեր ազգաբնակչության առողջության պահպանումն ու վերականգնումը, ինչի համար պատրաստ եմ օր ու գիշեր աշխատել թե վիրահատարանում, թե հեռուստատեսային եթերում։ Ցավոք այս ճանապարհին հանդիպում են նաև որոշակի խնդիրներ և ոչ ադեկվատ մոտեցումներ, որոնք միշտ էլ կարելի է և անհրաժեշտ է հաղթահարել։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր երկրի և մասնավորապես առողջապահական համակարգի զարգացմանը (հատուկ շնորհակալություն ազնիվ ու օբեկտիվ լրագրողներին)։ Հուսով եմ, որ տեսչական մարմնի պես կարևոր կառույցի հաջորդ ղեկավարի համար առաջնային կլինեն թե մեր երկրի օրենքները, և թե բարոյական ու մարդկային արժեքները։
     Հ.Գ. Իրականում առողջապահական համակարգում դեռ կան պաշտոնյաներ, որոնք իրենց տեղում չեն, բայց իրենց տեղը բոլորս գիտենք...»:

3622 | 0
Facebook