Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս հանրահավաքը տեղի է ունենում պատմական իրադարձության նախաշեմին». Բակո Սահակյան

20:05, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
«Այս հանրահավաքը տեղի է ունենում պատմական իրադարձության նախաշեմին». Բակո Սահակյան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանը․ «Այսօրվա մեր համազգային հանրահավաքը տեղի է ունենում պատմական իրադարձության նախաշեմին։ Վաղը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում կազդարարվի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման մասին։ Ես խաղերի կազմկոմիտեին ուղղել եմ առաջադրանք-խնդրանք․ այն է, որ այս խաղերը պետք է լինեն լավագույնը։ Ես այդ խնդրանքն ուղղել եմ ժամանակի հրամայականից ելնելով։ Համոզված եմ, որ Համահայկական խաղերը մեզ հիշարժան պահեր կպարգևեն։ Բացման արարողության բեմականացված հատվածում նկարագրվում է թե ովքե՞ր են հայերը, ինչի՞ համար են եկել այս աշխարհ և ի՞նչ առաքելությամբ։ Այսօր ուզում եմ խոսել այդ առաքելության Արցախին ընկած բաժնին։ Մենք հարգանք ու պաշտամունք ենք կրում մեր նախնիների հանդեպ, ովքեր անցել են բազմաթիվ փորձությունների միջով։ Նրանք նաև պատգամել են մեզ, որ այս Սուրբ երկրի գերագույն արժեքը մարդը և մարդասիրությունն է։ Այսօր՝ այստեղ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արցախը պատրաստ է իր հայրենական անմնացորդ նվիրումը բերելու և նախադրյալներ ստեղծելու՝ հետագա հաղթանակների համար»։

4272 | 0
Facebook