Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մինչև 2050թ. ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ». Փաշինյան

20:00, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
«Մինչև 2050թ. ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ». Փաշինյան

Արցախում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 2018-ին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին՝ ընդգծելով, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել. «Հեղափոխական արժեքների հաստատումը, ամրագրումը, մարսումը տևական պրոցես է, որը շարունակվում է ու դեռ պիտի շարունակվի ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում: Պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, գյումրեցիների, սփյուռքահայրի: Մեզնից ամեն մեկի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող և ոչ թե անջատող գործոն»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի ուժերի մեկտեղումը՝ ընդհանուր նպատակների իրագործման համար: «Հայաստանի ու Արցախի զարգացումը պետք է մեծ հայրենադարձության հզոր խթան դառնա, որ ոչ միայն ՀՀ-ից ու Արցախից արտագաղթածները վերադառնան, այլև Սփյուռքից արտագաղթած միլիոնավոր հայեր հետաքրքրվեն իրենց հայկական ինքնությամբ, օրակարգով... Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրը՝ ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու, ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 մլն մարդու զբաղվածության հարց, վերացնել աղքատությունը: ՀՀ-ն դարձնել արդյունաբերական երկիր, ունենալ 10 մլրդ դոլարը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն ու 1000 աշխատող ստարտափ: Յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնազն 20-յակում, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոս հասանելիություն, ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, ֆինանսավորումը քսանապատկել: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ ու շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը... Կհարցնեք՝ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ, կպատասխանեմ՝ որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»,- հայտարարեց Փաշինյանը:

8280 | 1
Facebook