Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դիմել եմ վարչապետին և խնդրել տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը». Էդմոն Մարուքյան

19:35, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
«Դիմել եմ վարչապետին և խնդրել տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը». Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սոցկայքի իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ,

Գրությամբ դիմել եմ վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։ Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է/եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է և ամբողջությամբ ձախողված, այն նաև հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հանրապետությունում և ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել»:

4499 | 0
Facebook