Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մշտապես հանդիպում ենք ՊՆ-ի պատին՝ Արծրուն Հովհաննիսյանին». Ժաննա Ալեքսանյան

16:40, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
«Մշտապես հանդիպում ենք ՊՆ-ի պատին՝ Արծրուն Հովհաննիսյանին». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է «Սպան պառկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով. Մատաղիսի զորամասը որպես հանցավորության որջ» մեր հրապարակմանը, սակայն ինչպես միշտ առանց որևէ հակափաստարկի, միակ անգրագիտությունը հոդվածում, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, գումարտակի ՇՊ-ին գնդի հրամանատարի տեղակալի հետ շփոթելն է: Կարդալով մամուլի խոսնակի գրառումը` տպավորություն ես ստանում, որ խրախուսվում է զինվորի նկատմամբ ծեծն ու բռնությունը, շարքային զինվորը միշտ սխալ է, իսկ հրամանատարական կազմն անձեռնմխելի: Ասեմ նաև, որ մեր տեղեկություններն ավելին են, քան հրապարակել ենք: Նույն թողտվության մեջ է նաև զորամասի հրամանատարը: Մեր նպատակն է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել և կանխարգելել նման դեպքերը, բայց մշտապես հանդիպում ենք ՊՆ-ի պատին՝ Արծրուն Հովհաննիսյանին: Մի ծեծեք և մի ստորացրեք շարքային զինվորներին: Ավելացնեմ, որ նյութում տեղ գտած բոլոր տեղեկությունները վերցված են «Դատալեքս»-ից և Հանուն Հայաստանի Հանրապետության հրապարակված դատավճռից»:

| | |
2020 | 0
Facebook
COMMENT.am