Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Զելենսկին կայցելի Թուրքիա. հայտնի են այցի մանրամասները

15:50, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
Զելենսկին կայցելի Թուրքիա. հայտնի են այցի մանրամասները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Հաղորդում է Ուկրաինայի ղեկավարի գրասենյակը:

Նշվում է, որ Անկարայում այցի շրջանակներում նախատեսված են բանակցություններ Ուկրաինայի պետության ղեկավարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, ինչպես նաև հանդիպում ուկրաինական և Ղրիմի թաթարական համայնքի ներկայացուցիչների հետ:
     Բացի այդ, Ստամբուլում Վլադիմիր Զելենսկին հանդիպումներ կունենա պատրիարք Բարդուղիմեոսի հետ:

| | |
1562 | 0
Facebook