Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը ևս մեկ օտարերկրյա լցանավ է կալանավորել

21:35, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
Իրանը ևս մեկ օտարերկրյա լցանավ է կալանավորել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) Պարսկական ծոցում կալանավորել է ևս մեկ օտարերկրյա լցանավ: Այս մասին՝ վկայակոչելով իրանական հեռուստատեսության հաղորդումները, գրում է Reuters-ը:

«Պահապանների կորպուսի ծովային ստորաբաժանումները Պարսկական ծոցում կալանավորել են օտարերկրյա նավթային լցանավ, որը մաքսանենգ ճանապարհով վառելիք էր տեղափոխում դեպի արաբական երկրներ: Այն տեղափոխում էր 700 հազար լիտր վառելիք, լցանավի վրա գտնվել է յոթ նավաստի»,- մեջբերում է գործակալությունը։
     Հուլիսի 19-ին Իրանը կալանավորել էր Բրիտանական դրոշի ներքո նավարկող լցանավը, որից առաջ Մեծ Բրիտանիան Ջիբրալթարում իրանական լցանավ էր կալանավորել։

4833 | 0
Facebook