Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այսօր Ռոման Բերեզովսկու ծննդյան օրն է

14:10, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
Այսօր Ռոման Բերեզովսկու ծննդյան օրն է

Այսօր ծննդյան 45-րդն տարեդարձն է նշում Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ, ներկայումս դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ «Զենիթ»-ի, «Խիմկի»-ի, Մոսկվայի «Դինամո»-ի և «Տորպեդո»-ի նախկին ֆուտբոլիստը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 5-ին՝ Երևանում:

Մարզական կարիերան սկսել է Երևանի «Կոշկագործ» ֆուտբոլային ակումբում։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1996 թվականի օգոստոսի 31-ին` աշխարհի 1998 թվականի առաջնության ընտրական փուլի` Պորտուգալիայի դեմ խաղում (0:0):

Հայաստանի հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը ևս անցկացրել է Պորտուգալիայի հավաքականի դեմ` 2015 թվականի հունիսի 13-ին (2:3): Լեգենդար դարպասապահի հրաժեշտի հանդիպումը կայացել է 2016 թվականի մարտի 25-ին` Բելառուսի հետ ընկերական խաղում։

Նշենք, որ 2015 թվականից Բերեզովսկին ընդգրկված է եղել Մոսկվայի «Դինամո»-ի մարզչական շտաբում՝ որպես դարպասապահների մարզիչ: 2019-ի հունիսի 20-ին տեղափոխվել է «Սոչի» ակումբ։

4519 | 0
Facebook