Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանը, այսօր ուղիղ նայելով արցախցիների աչքերին, թող ասի...». Էդուարդ Շարմազանով

12:45, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
«Փաշինյանը, այսօր ուղիղ նայելով արցախցիների աչքերին, թող ասի...». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը, այսօր ուղիղ նայելով արցախցիների աչքերին, թող ասի` ինչպե՞ս ապրիլյան պատերազմ սանձազերծած, հայ սպային կացնահարած մարդասպանին հերոսի կոչում շնորհած Ալիևից «կիրթ և նորմալ» մարդու տպավորություն ստացավ: Ինչպե՞ս ստացվեց, որ հրաժարվեց հայկական կողմերի համար ձեռնտու Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից և ինչո՞ւ Դուշանբեի վերելակում ներշնչվեց Ալիևի «խաղաղասիրությունից»: Ինչո՞ւ մինչ օրս Արցախը չի վերադարձել բանակցությունների սեղան: Ովքե՞ր են Արցախում գործող այն դավադիր ուժերը, որոնք հող են ուզում հանձնել: Ովքե՞ր են, ի վերջո, օտարերկրյա գործակալները, որոնց մասին Իրանում հայտարարեց երկրի վարչապետը: Ինչո՞ւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն ու հրամանատարի տեղակալը, որոնք մեր զինված ուժերի լավագույն հրամանատարներից են, այլևս բանակում չեն: Եվ վերջապես, Արցախի առաջին նախագահին ապօրինաբար ազատությունից զրկելն ու կալանքի տակ պահելն ո՞ւմ շահերից է բխում, Արցախի՞, թե՞ Ադրբեջանի: Հարցերը շատ են, իսկ պատասխանների մասով փորձառություն կա. հորինովի պատմություններ՝ «փարիզյան գեյ մատուցողների» ու «հույժ գաղտնի փաստաթղթերի» մասին, երդում-բալլադներ ազատ-անկախ դատական համակարգի և կոռուպցիայի վերացման մասին, հեքիաթներ «թռիչքաձև զարգացման» և «կախարդական փայտիկի մասին», «ասք՝ ուղղված բոբո նախկիններին, ում պատճառով կորավ կախարդական փայտիկը», անտաղանդ բեմադրություններ` «ես մեղավոր չեմ, որ անկարող եմ, ամբողջը հակահեղափոխական չուզողներն են տապալում» թեմայով : Մի խոսքով՝ մանկապարտեզ՝ նորանոր «խաղերով ու ֆոկուսներով»: Ականջդ կանչի Մովսես Խորենացի, որ ողբում էիր «մանուկ» թագավորիդ համար»:

9659 | 1
Facebook