Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Ճապոնիայից կախվածությունը նվազեցնելու համար Հարավային Կորեան կծախսի 6,5 միլիարդ դոլար

12:30, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ.
Ճապոնիայից կախվածությունը նվազեցնելու համար Հարավային Կորեան կծախսի 6,5 միլիարդ դոլար

Հարավային Կորեան պլանավորում է լայնածավալ ներդրումներ իրականացնել, որպեսզի մինչև 2024 թվականը հրաժարվի ճապոնական որոշ արդյունաբերության նյութերի և բաղադրիչների մատակարարման կախվածությունից, հայտնում է հարավկորեական yna լրատվական գործակալությունը:

Ըստ տվյալների, 7,8 տրիլիոն վոն (6,47 միլիարդ դոլար) արժողությամբ ներդրումները կուղղվեն ռազմավարական նշանակություն ունեցող հարյուրավոր ապրանքատեսակների արտադրության զարգացմանը:
     Հուլիսին Ճապոնիան բացառել էր Հարավային Կորեան այն պետությունների ցանկից, որոնք առավել բարենպաստ պայմաններով օգտվում էին ճապոնական երկակի օգտագործման նանոնյութեր ձեռք բերման համար: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սեուլը փորձեր կատարեց Ճապոնիայից պահանջել 1910-1945 թվականներին Կորեայում գաղութային կառավարման ընթացքում կորեացիների հարկադիր աշխատանքի օգտագործման համար:
     Ըստ գործակալության տվյալների, Հարավային Կորեայի առևտրի դեֆիցիտը 2018-ին Ճապոնիայի հետ կազմել է 24,1 միլիարդ դոլար, որից 22,4 միլիարդ դոլար ծախսվել է արդյունաբերական նյութերի, պահեստամասերի և սարքավորումների ձեռք բերման համար:

| | |
1443 | 0
Facebook