Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է․ նա հրապարակեց գաղտնի զեկույց

14:55, կիրակի, 04 օգոստոսի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է․ նա հրապարակեց գաղտնի զեկույց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է Հայաստանի այսօրվա տնտեսական վիճակից՝ նշելով, որ ՀՀ-ում այսօր կան բազմաթիվ տնտեսական հնարավորություններ, որոնք պատշաճ ձևով չեն օգտագործվում։

Այնուհետև, անդրադարձել է մի գաղտնի փաստաթղթի, որի մասին մասնավորապես ասել է․ «2014թ.-ին պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է՝ հեղափոխությունից առաջ և որոշ իմաստով նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»:

«Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել: Երբ կարդում ես այս փաստաթուղթը, հետևությունը սա է՝ հեղափոխությունից առաջ և որոշ իմաստով նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա փաստաթուղթ է այն մասին, որ պետական ինստիտուտները կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հեղափոխության համար շատ կարևոր է արձանագրել, թե ի՞նչ է տեղի ունեցել և որն է մեր հիմնական խնդիրը, երբ որ երկիրը «օլիգարխիական տնտեսությունից» անցնում է «քաղաքական տնտեսության»։

Մանրամասները՝ տեսանյութում

21376 | 2
Facebook