Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրդեհային իրավիճակը՝ Հայաստանի մարզերում․ վիճակագրություն

11:00, կիրակի, 04 օգոստոսի, 2019 թ.
Հրդեհային իրավիճակը՝ Հայաստանի մարզերում․ վիճակագրություն

Օգոստոսի 3-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 600 քմ, 5000 քմ, 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ, 8000 քմ և 60 ծառ, 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 200 քմ, 800 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 2500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակքաղաքում՝ 800 քմ, 400 քմ, Աշտարակ-Օշականավտոճանապարհին՝մոտ 400 քմ,

Արարատի մարզի Արարատքաղաքում՝ 6 հա, Բերդիկգյուղում՝ 1000 քմ, Հայանիստգյուղում՝մոտ 1500 քմ,

Արմավիրի մարզի Մուսալեռգյուղում՝ 1500 քմ,

Գեղարքունիքի մարզի Վահան-Արդանիշավտոճանապարհին՝ 6 հա,

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ մոտ 2000 քմ, 2000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 2 հա, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, Նոր Գեղիգյուղում՝ 700 քմ, Ակունքգյուղում՝ 400 քմ, Պտղնիգյուղում՝ 3000 քմ,

Վայոց ձորի մարզի Մոզրով գյուղում՝ մոտ 51 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1 հա հնձած արտ,

Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին՝ մոտ 5 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

3038 | 0
Facebook