Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ս-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգին». Ստոլտենբերգ

16:25, շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ.
«Ս-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգին». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը մտադիր չէ Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված Ս-400 համակարգերն ինտեգրել իր հակահրթիռային պաշտպանության և ՀՕՊ համակարգերում:

Դաշինքի շտաբում լրագրողների այն հարցին, թե արդյոք Ս-400-ները կինտեգրվեն ՆԱՏՕ-ի համակարգին, Ստոլտենբերգը պատասխանել է՝ «Ոչ»:
     Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նշել էր, որ Ս-400-ի Թուրքիա փոխանցումը կարող է ավարտվել մինչև 2020 թվականի ապրիլը:

7379 | 0
Facebook