Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շնից փոխանցված մանրէի պատճառով ամերիկուհին զրկվել է վերջույթներից

19:15, շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ.
Շնից փոխանցված մանրէի պատճառով ամերիկուհին զրկվել է վերջույթներից

ԱՄՆ Օհայո նահանգի բնակչուհի Մերի Թրեյները զրկվել է վերջույթներից՝ շան թքի միջոցով ծանր վարակով վարակվելով, փոխանցում է Fox 8 հեռուստաալիքը։
     Նշվում է, որ կինը վերադարձել է Կարիբյան կղզիներում արձակուրդից, երբ իրեն վատ է զգացել։ Նա մեջքի սուր ցավ և սրտխառնոց է ունեցել, սակայն կարծել է, թե գրիպով է հիվանդացել։ Կնոջ թեստերում հայտնաբերվել է Capnocytophaga բակտերիա, որը լինում է շների և կատուների թքի մեջ։
     Ժամանակի ընթացքում նա իրեն ավելի վատ է զգացել և հիվանդանոց է տեղափոխվել։ Կնոջ մոտ արյան վարակում է սկսվել։ Կյանքը փրկելու և վարակի տարածումը թույլ չտալու համար բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա ոտքերն ու ձեռքերը։

8483 | 0
Facebook