Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Պետդեպը մանրամասներ է հայտնում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

11:10, շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ.
ԱՄՆ Պետդեպը մանրամասներ է հայտնում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք կապված են Սկրիպալների թունավորման մեղադրանքի հետ, ուժի մեջ կմտնեն ծանուցումից 15 օր անց և կգործեն 12 ամիս, հայտնում են ԱՄՆ Պետդեպից:
     Փաստաթուղթը հրապարակվել է Պետդեպարտամենտի պաշտոնական Twitter-ում, վարչության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի անունից: Նշվում է, որ նոր սահմանափակումները, որոնք համապատասխանում են 1991 թվականի օրենսդրության պահանջներին, ենթադրում են, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին թույլ չի տա որևէ վարկային, ֆինանսական կամ տեխնիկական աջակցություն ստանալ միջազգային հաստատություններից (ԱՄՀ կամ Համաշխարհային բանկ):
     Ամերիկյան բանկերին արգելված է մասնակցել առաջնային վաճառքին ռուսական արտաժույթի մասով, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանը ոչ ռուբլային վարկեր տրամադրելուն:
     Երրորդ կետը վերաբերում է ամերիկյան արտադրության ապրանքների և տեխնոլոգիաների տրամադրման կանոնների խստացմանը:

4412 | 0
Facebook