Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնալդ Թրամփը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաստաթուղթ է ստորագրել

16:15, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
Դոնալդ Թրամփը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաստաթուղթ է ստորագրել

Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների երկրորդ փաթեթը կիրառելու մասին։ Այս անգամ պատժամիջոցները առնչվում են նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման դեպքին. գրում է Politico -ն ՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի իր երկու աղբյուրներին:

Պատժամիջոցների առաջին փաթեթը կազմված է «Քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման մասին» օրենքի շրջանակում և ուժի մեջ էր մտել 2018 թվականի օգոստոսի 27-ին:
     Ավելի վաղ, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներ Էլիոթ Էնգելը և հանրապետական Մայքլ Մաքքալը նամակ էին հղել Թրամփին՝ կոչ անելով անհապաղ կիրառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը՝ կապված Սկրիպալի գործի հետ:
     Մայիսի կեսին պետքարտուղարի տեղակալ Անդրեա Թոմփսոնը լրագրողներին հայտնել էր, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը, այսպես կոչված «Սկրիպալների գործը» պատրաստվում է և ուղարկվել է պետքարտուղարին և նախագահին:

4655 | 0
Facebook