Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի մազերի մեջ հայտնված բզեզը զվարճացրել է համացանցի օգտատերերին

05:10, շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ.
Թրամփի մազերի մեջ հայտնված բզեզը զվարճացրել է համացանցի օգտատերերին

Վիրջինիա նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ընթացքում տեղի ունեցած փոքրիկ միջադեպը դարձել է համացանցի օգտատերերի զվարճանքի թեմա։ Տեսանյութը տարածվել է Sky News- ի կողմից:

Տեսանյութում երևում է, թե ինչպես որոշակի պահի փոքր չափի մի բզեզ հայտնվում է Թրամփի մազերի մեջ և սկսում է սողալ: Համացանցի օգտատերերի մի մասը ենթադրել է, որ Թրամփին բզեզը գաղտնալսում է, իսկ մյուս մասը զարմացած են, թե ինչպես նախագահը չի զգացել իր վրա քայլող միջատին։
     Չնայած դրան՝ Թրամփը շարունակել է անվրդով ելույթ ունենալ։

6567 | 0
Facebook