Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Վեդիում ծննդաբերության ժամանակ 29-ամյա կինը և երեխան մահացել են. ծնունդն ընդունող բժիշկը «փախած է»

14:15, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
Վեդիում ծննդաբերության ժամանակ 29-ամյա կինը և երեխան մահացել են. ծնունդն ընդունող բժիշկը «փախած է»

Այսօր՝ վաղ առավոտյան Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը մահացել են 29-ամյա ծննդկանը և երեխան:

Մահացած կնոջ` Քնարիկ Մանուկյանի հարազատները պնդում են, որ նախքան ծննդատուն տեղափոխվելը թե՛ կինը, թե՛ պտուղը առողջ են եղել: Հարազատները դեպքի առնչությամբ մեղադրում են ծնունդն ընդունող բժշկին:

MAMUL.am-ի խմբագրություն դիմած՝ մահացած կնոջ ընտանիքի հարազատներից Խաչիկ Դումանյանը նշեց, որ ԲԿ-ում իրենց սկզբում տեղեկացրել են, որ երկուսի վիճակն էլ լավ է, հետո հայտնել են, որ պտուղը մահացած է, և մի քանի ժամ անց՝ առավոտյան 5:00-ին, առանց արհեստական միջամտության, կինը ծննդաբերել է մահացած պտուղը, իսկ 8:00-ին արդեն հարազատներին հայտնել են, որ կինը նույնպես մահացել է:

Խաչիկ Դումանյանի խոսքով՝ իրենց չեն տեղեկացրել մահվան հանգամանքները, միայն ասել են՝ վիրահատության ժամանակ է մահացել. «Ոչ մի բան չեն ասում, չգիտենք պատճառը: Թողել, գնացել են: Ծնունդն ընդունող բժիշկն ու իր կինը փախել են, մեքենաները թողել փախել են, չկան...»,-MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկը:

Նշենք, որ Քնարիկը և նրա ամուսինը` Սարգիսն ունեն երկու անչափահաս երեխա, սպասում էին երրորդ երեխայի ծնունդին:

| | |
29178 | 0
Facebook
COMMENT.am