Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Սանիթեք»-ի դեմ սաբոտաժ է իրականացվում». ընկերությունը մեղադրում է Երևանի քաղաքապետարանին

14:05, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
««Սանիթեք»-ի դեմ սաբոտաժ է իրականացվում». ընկերությունը մեղադրում է Երևանի քաղաքապետարանին

Հայտարարում ենք, որ «Սանիթեքը» չունի քաղաքական որևէ պատկանելիություն: Այս մասին այսօր՝ ասուլիսի ժամանակ հայատարեց ընկերության ներկայացուցիչը՝ հավելելով, որ ընկերությունն իշխանության կողմից ենթարկվում է սաբոտաժի:

Ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունը համաձայնել էր նոր ներդումներ անելու մասին քաղաքապետարանի առաջարկին, սակայն 3 պայմանով՝ չխզել պայմանագիրը, քաղաքապետարանը կաջակցի մեքենաների գնման հարցում, կբարելավվի Նուբարաշենի աղբավայրի վիճակը, որպեսզի ներդրումներն իմաստ ունենան:

Քաղաքապետարանը, սակայն, ներկայացուցչի խոսքով, դրան չէր պատասխանել: Հետո ԶԼՄ-ներից հայտնի է դարձել, որ վերջինը պատրաստվում է աղբահանության նոր օպերատորի ներգրավել:

Աշխատակիցը հավաստիացնում է, որ ընկերության դեմ սաբոտաժ է իրականացվում. աղբամաններն անհետանում են կամ այրվում: Որպես ապացույց ներկայացվեց տեսանյութ, որտեղ «քաղաքացին կանխամտածված այրում է աղբարկղը»:

«Սանիթեքը» պնդում է, որ արել է առավելագույնը, որ որքան հնարավոր է լավ կատարի իր աշխատանքը, սակայն, նրանց խոսքով, անհնար է աշխատանքը շարունակել առանց քաղաքապետարանի հետ պայմանագիրը վերանայելու:

3663 | 0
Facebook