Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ․ ՌԴ ԱԳՆ խոսնակ

12:45, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ․ ՌԴ ԱԳՆ խոսնակ

Մոսկվան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ և զսպվածության կոչ է անում. հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը։

«Մենք իսկապես անհանգստացած ենք սահմանին իրավիճակի սրացմամբ, որի հետևանքով հայկական կողմից զինծառայող է սպանվել, երկու կողմերն էլ վիրավորներ ունեն»,-ասել է նա լրոգրողների հետ հանդիպմանը։
     Զախարովան համարում է հետագա էսկալացիան անթույլատրելի, իսկ կողմերին զսպվածության կոչ է անում։

5178 | 0
Facebook