Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

««Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների». ընկերության տնօրեն

12:30, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
««Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների». ընկերության տնօրեն

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը տեսակապի միջոցով հայտարարեց, որ Թբիլիսիում ասուլիսն անցկացնելու միակ պատճառն այն է, որ «Սանիթեք» ընկերությունը տևական ժամանակ է՝ ինչ շարունակում է ենթարկվել «ագրեսիվ վարչական ճնշումների»:

«Այդ ճնշումների օրինակներից մեկը քրեական գործն է, որը հարուցվել է «Սանիթեքի» նկատմաբ 2019 թվականի փետրվարին: Քրեական գործն անօրինական է և անհիմն: Քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ քաղաքապետարանի կողմից կազմակերպված բազմաթիվ փորձերից մեկն է սպառել ընկերության ֆինանասկան ռեսուրսները, որն, ըստ երևույթին, ունի մեկ նպատակ՝ անարդար և խտրական ճանապարհով մասնավոր ներդրողի սեփականության բռնագրառում իշխանության կողմից՝ ելնելով հասարակության շահերից»,-ասաց Թավիլը:

Նա նաև նշեց, որ պետք չէ մոռանալ, որ տարբեր առիթներով «կամա թե ակամա հայտարարվում էր, թե «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է»:

| | |
2891 | 1
Facebook