Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիդերլանդներում արգելել են փարաջա կրել

13:30, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
Նիդերլանդներում արգելել են փարաջա կրել

Նիդերլանդներում ուժի մեջ է մտել «փարաջա և նիքաբ կրելու սահմանափակման» օրենքը: Այսուհետ նման կերպ արգելված է հայտնվել պետական կառույցներում և հասարակական տրանսպորտում:
     Ուլտրաաջ կուսակցությունները սկսած 2005 թվականից պայքարում էին համապատասխան օրենքի ընդունման համար, և օրը անվանում են «պատմական»:
     Արգելքում ներառված են մահմեդական փարաջան, նիքաբը և բուրկան, ինչպես նաև մոտոցիկլետների սաղավարտները: Պետական պաշտոնյաները կամ վարորդները, ովքեր հրաժարվում են բացել դեմքը, կարող են պահանջվել լքել դպրոցը, հիվանդանոցը, ավտոբուսը կամ գնացքի մեքենան: Բացի այդ, խախտողներին սպառնում է 150 եվրո տուգանք:
     Մինչդեռ ոմանց համար մահմեդական փարանջայի կրումը կանանց ճնշման խորհրդանիշ է, մյուսների համար այս օրենքը ոտնձգություն է կրոնի նկատմամբ: Նիդերլանդների բեռնափոխադրման որոշ ընկերություններ, բժշկական և կրթական հաստատություններ արդեն հայտարարել են, որ «փարաջա և նիքաբը կրելու սահմանափակման» օրենքը չեն պահպանելու։

4338 | 0
Facebook