Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կլիչկոն իրեն համեմատել է «անգլիական թագուհու» հետ

14:35, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
Կլիչկոն իրեն համեմատել է «անգլիական թագուհու» հետ

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ իր քաղաքում իրականում իրեն չի պատկանում գործադիր իշխանությունը, նա նման է «անգլիական թագուհուն», գրում է РИА «Новости» գործակալությունը։ Կլիչկոյի կարծիքով՝ զրկված է որևէ ազդեցությունից, թե ինչ է կատարվում Կիևում:

«Երբ քաղաքի քաղաքապետին չի պատկանում գործադիր իշխանությունը, այսինքն` ազդեցություն մայրաքաղաքի բյուջեի վրա, նախագծերը իրականացնելու համար, որոնցով նա գնացել է ընտրության, սա աբսուրդ է ... պարզապես մի մարդ, ով կարող է ծաղիկներ դնել, ժապավեններ կտրել, բայց որևէ ազդեցություն չունի քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների վրա», -հայտնել է Կլիչկոն` ուրբաթ հրապարակված «РБК – Украина»- ին տված հարցազրույցում:

4254 | 0
Facebook