Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ. ՀԲՃ

08:45, շաբաթ, 03 օգոստոսի, 2019 թ.
Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ. ՀԲՃ

2019թ. հուլիսի 30-ին բրիտանական «Պատերազմ ընդդեմ կարիքի» (War on Want) և «Գլոբալ արդարություն» (Globarl Justice Now) կազմակերպություններն ազդարարել են Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի դեմ մղվող պայքարին իրենց աջակցությունը՝ մեկնարկելով գլոբալ պահանջագիր ընդդեմ ներդրումային արբիտրաժային գործընթացի: «Լիդիան» օֆշորային ընկերության կողմից ներդրումային դատարան դիմելու և հսկակայան գումար պահանջելու սպառնալիքը նրանք որակում են իբրև «թունավոր հարձակում ժողովրդավարության նկատմամբ»:

Այս տարվա հունիս ամսին նրանք եղել են Հայաստանում և «Save Amulsar» խորագրի ներքո 18 րոպեանոց տեսաֆիլմ են նկարահանել Ամուլսարի պայքարի մասին։ Տեսաֆիլմն անգլերեն վերնագրված է այսպես՝ «More Precious Than Gold: community resistance v corporate courts»-«Ոսկուց էլ թանկ. Ջերմուկ համայնքի դիմադրությունն ընդդեմ կորպորատիվ դատարանի»։

«Գլոբալ արդարություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Էյնջելն նշում է. «Լիդիանը կորպորատիվ դատարանի սպառնալիքն օգտագործում է Հայաստանի կառավարության դեմ, որպեսզի վերջինս դավաճանի իր ժողովրդին: Ամուլսարում պայքարը 2018թ. Թավշյա հեղափոխության առաջին կարևոր փորձությունն է: Ներդրումային արբիտրաժով սպառնալու նպատակն այն է, որ Հայաստանի կառավարությունը բռնի օտարերկրյա ներդրողների կողմը և շեղվի մարդու իրավունքներն ու բնությունը պաշտպանելուց: Երբ Հայաստանում տեղացիները վճռել են իրենց ջուրն ու հողը պաշտպանելու համար անել ամեն ինչ, մեզ Միացյալ Թագավարությունում մնում է միանալ նրանց ու բարձրաձայնել այստեղ գրանցված հանքարդյունաբերական ընկերության կողմից Հայաստանի ժողովրդավարության դեմ գործած թունավոր հարձակման մասին»:

Հիշեցնենք, որ մինչ այս էլ, աշխարհի 100 երկրներում հեռարձակվող և ավելի քան 310 մլն բաժանորդներ ունեցող «Ալ Ջազիրա» ցանցին պատկանող «Ալ Ջազիրա Ինգլիշ» հեռուստաալիքը, 2019թ․ հունվարի 31-ին հրապարակված 25-րոպեանոց ռեպորտաժով անդրադարձել էր Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրներին և մասնավորապես՝ Ամուլսարի փրկության պայքարին ու լեռան պահապաններին։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

Ոսկուց էլ թանկ. Ջերմուկ համայնքի դիմադրությունն ընդդեմ կորպորատիվ դատարանի
| | |
1046 | 1
Facebook
COMMENT.am