Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ստամբուլյան կոնվենցիային նվիրված Ռուստամ Բադասյանի հետ «Իմ քայլի» փակ հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»

09:50, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
Ստամբուլյան կոնվենցիային նվիրված Ռուստամ Բադասյանի հետ «Իմ քայլի» փակ հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ստամբուլյան կոնվենցիային նվիրված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ բավական թեժ է անցել։ Գաղտնիք չէ, որ այդ կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգում լուրջ ճաքեր են առաջացել։ Եվ պատգամավորների մի թևը չի էլ թաքցնում, որ դեմ է նախագծին, և որոշել են՝ կա՛մ չեն մասնակցելու քվեարկությանը, կա՛մ ուղղակի դեմ են քվեարկելու։

Եվ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ նախարարի հետ հանդիպման ժամանակ պատգամավորների այդ հատվածը բացահայտ կերպով հայտնել է իր անհամաձայնությունը։ Եվ որքան էլ նախարարը փորձել է բացատ­րել, ներկայացնել, սակայն պատգամավորների «տղայական» թևն անդրդվելի է մնացել, և նույնիսկ հորդորել են նախարարին հանել դա օրակարգից։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը ևս նրանց թվում է եղել և երեկ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կեղծ օրակարգ որակեց այն՝ ընդգծելով, որ կոնվենցիայի՝ խորհրդարան բերվելու դեպքում ինքը, հավանաբար, դեմ կքվեարկի»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

4399 | 0
Facebook