Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շոտլանդական ակումբը 840 օր անց հաղթանակ է տոնել

18:45, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Շոտլանդական ակումբը 840 օր անց հաղթանակ է տոնել

Շոտլանդական «Ֆորտ Ուիլյամ» ակումբը, որը հանդես է գալիս Շոտլանդիայի 5-րդ դիվիզիոնի առաջնությունում, Շոտլանդիայի Հյուսիսի գավաթի խաղարկությունում 5։2 հաշվով հաղթել է «Ներն Քաունթի» ակումբին՝ ընդհատելով 73 անընդմեջ պարտությունների շարքը։ Սա թիմի առաջին հաղթանակն է՝ 840 օրվա ընդմիջումից հետո։

Նշենք, որ այս պարտությունների շարքը բրիտանական ֆուտբոլի պատմության ամենաերկար պարտությունների շարքն էր։ Անցած մրցաշրջանում թիմի խփած ու բաց թողած գնդակների տարբերությունը կազմել է -221։

4358 | 0
Facebook