Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիական ստարտափը հին մեքենաները վերածում է նոր էլեկտրոքարի

17:00, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Ֆրանսիական ստարտափը հին մեքենաները վերածում է նոր էլեկտրոքարի

Ֆրանսիական Transition-One ստարտափը նոր տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս հին մեքենաները վերածել նոր էլեկտրոքարի։
     Fiat Chrysler Automobiles NV, Volkswagen AG, Renault SA և PSA Group մեքենաների հին մոդելներում էլեկտրական շարժիչը, մարտկոցն ու ինտերակտիվ պանելի փոխարինումը կարժենա 5000 եվրո, գրում է Bloomberg-ը:
     «Ես այս մեքենաները վաճառում եմ այն մարդկանց, ովքեր իրենց թույլ չեն կարող տալ 20 հազար եվրո արժողությամբ էլեկտրոքար գնել: Մենք հին մոդելներն էլեկտրոմոբիլների ենք վերածում»,- ասում է ստարտափի հիմնադիրը։
     Էյմերիկ Լիբոն հույս ունի, որ մոտակա ժամանակաշրջանում ֆրանսիական ու եվրոպական կարգավորիչ ընկերությունները հավանություն կտան ծրագրին:

9550 | 0
Facebook