Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանը երկարաձգել է Բելյանկինի սպանության գործով մեղադրյալների կալանքը

16:15, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Դատարանը երկարաձգել է Բելյանկինի սպանության գործով մեղադրյալների կալանքը

Մոսկվայի դատարանն ուսումնասիրել է հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործում ներգրավված անձանց կալանքը երկարացնելու միջնորդությունը և դրական եզրակացություն տվել։ Երեք ամսով երկարացրել է 4 մեղադրյալների կալանքի ժամկետը, հայտնում է «РИА Новости» գործակալությունը։
     Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 1-ին՝ Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանում, երբ զանգվածային ծեծկռտուքի ժամանակ սպանվել էր Սիրիայի մարտական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինը:
     Մեղադրյալները կրկին հերքել են իրենց առնչությունը հանցագործությանը։
     Մինչև նոյեմբերի 2-ը մեկուսարանում կմնան Սերգեյ Խոջայանը, եղբայրներ Համլետ և Հրանտ Հայրապետյանները և Արթուր Հակոբյանը։
     Գործի մյուս 5 մասնակիցների կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 2-ի Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկի դատարանում։

3620 | 0
Facebook