Խնդրում ենք սպասել...

Միջազգային

70-ականներին Ռեյգանը ՄԱԿ-ում Աֆրիկայի ներկայացուցիչներին կապիկներ է անվանել

09:05, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
70-ականներին Ռեյգանը ՄԱԿ-ում Աֆրիկայի ներկայացուցիչներին կապիկներ է անվանել

ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանին ԶԼՄ-ները ռասիզմի մեջ են մեղադրել, քանի որ նա ՄԱԿ-ում Աֆրիկայի երկրների ներկայացուցիչներին «կապիկներ» է անվանել։ Արխիվային տեսանյութը տեղադրել է The Atlantic-ը։

Ըստ կայքի տեղեկությունների՝ Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Ռեյգանի մասնակցությամբ դեպքը տեղի է ունեցել 1971 թվականին։ Ռեյգանն այդպիսի մեկնաբանություն է արել, երբ դժգոհել է այն փաստից, որ աֆրիկյան երկրները չեն աջակցում ԱՄՆ-ի դիրքորոշումը։
     «Դրանց տեսեք․․․ աֆրիկյան երկրների կապիկներ։ Գրողի ծոցը գնաք, նրանց համար դեռևս անհարմար է կոշիկ կրել»,- հայտարարել է Ռեյգանը։

4359 | 1
Facebook