Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

15:15, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձանց կողմից պղծվում են գերեզմանաքարերը: Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվոում»:

4676 | 0
Facebook