Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ընը թշնամիներին տառապանքներ է խոստացել

17:15, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Կիմ Չեն Ընը թշնամիներին տառապանքներ է խոստացել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա է գտնվել խոշոր տրամաչափի ռեակտիվ արկի արձակմանը և գոհ է մնացել արդյունքներից, գրում է Lenta-ն։
     «Գերագույն հրամանատարը տպավորված է փորձարկումների արդյունքներից և հայտարարել է, որ այն ուժերը, որոնք կհայտնվեն այդ զենքի թիրախում, անխուսափելիորեն տառապանքների կենթարկվեն»,- ասված է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
     Նշվում է, որ սպառազինությունը մշակվել է արագացված ժամանակաշրջանում և «մեծ դեր կունենա ապագա ցամաքային գործողություններում»:

4431 | 0
Facebook