Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոյի դեմ նոր քրգործ է հարուցվել

16:05, հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ.
Պորոշենկոյի դեմ նոր քրգործ է հարուցվել

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն նոր գործ է հարուցել Պորոշենկոյի դեմ, հայտարարել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի տեղակալ, փաստաբան Անդրեյ Պորտնովը:
     Այս անգամ պետության նախկին ղեկավարը կասկածվում է բանակի համար նախատեսված գումարների յուրացման մեջ: Ամբաստանյալների կարգավիճակում են հայտնվել նաև Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարևան, ինչպես նաև «Ուկրոբորոնպրոմի» ու «Ուկրեքսիմբանկի» պաշտոնատար անձինք:
     Ըստ դատախազության տվյալների, քաղաքական գործիչները և պաշտոնատար անձինք հիմնել են հանցավոր խմբավորում, որը «շահույթի նպատակով՝ գիտակցելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանունակության վնասները, անմիջականորեն կազմակերպել են բազմամիլիոնանոց փոխանցումներ դեպի օֆշորային գոտիներ, և կեղծ պայմանագրերով նախատեսված այլ յուրացումներ են կատարել»:

4159 | 0
Facebook