ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ՖԲ սոցիալական ցանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ներքին թուրքերը պղծել Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմաքարերը... Պատկան մարմիններից բացատրություն եմ պահանջում «Եռաբլուր» պանթեոնի պահպանության և այդ ստորների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ»։